Իսրայելի կառավարությունը 110.000 մարդու բժշկական տվյալները հավաքագրելու լայնածավալ աշխատանք է սկսում: Ենթադրվում է, որ դրա համար 5 տարի կպահանջվի: Հավաքագրած տեղեկատվությունը պաշտոնյաները մտադիր են վաճառել:
Ըստ նրանց գնահատականների, բժշկական տվյալների այդ մեծ բազան և դրա հասանելիությունը տարեկան երկրին մի քանի միլիարդ դոլար կբերի:
Դեռևս հայտնի է միայն, որ ծրագրի իրականացման համար կառավարությունը գրեթեր 300 մլն դոլար կհատկացնի: Ծրագիրը նախատեսում են սկսել 2018-ի չորրորդ եռամսյակում: Հեռանկարում Իսրայելը մտադիր է երկրի ամբողջ բնակչության՝ 8,5 մլն մարդու բժշկական տվյալների թվային բազա ստեղծել, գրում է remedium.ru-ն:
Իսրայելցիների առողջության մասին հավաքագրված տեղեկատվությունը մատչելի կլինի դեղագործական ընկերությունների համար: Դա կարող է էապես կրճատել դեղամիջոցների մշակման համար անհրաժեշտ ծախսերը:
Պաշտոնյաները նշում են, որ մասնակցությունը նախագծին լինելու է բացառապես կամովին, իսկ հավաքագրված տվյալները հուսալիորեն կպաշտպանվեն:






