Յութուբյան ֆուտբոլային ալիք Copa90-ը ֆիլմ է նկարահանել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանևՀայաստանի ազգային հավաքականի Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Քարդաշյաններից հայտնի ֆուտբոլիստը» խորագրով ֆիլմում Մխիթարյանը պատմում է իր ակումբային կարիերայի մասին:
Երկրպագուները Մխիթարյանին համեմատում են նաև աշխարհի լեգենդար ֆուտբոլիստների հետ և նշում, որ հայ մարզիկը Հայաստանում ազգի հերոս է բոլորի համար, նույնիսկ նրանց, ովքեր ֆուտբոլով չեն հետաքրքրվում: