AM
6 April 2018 - 07:01 AMT

Վենգեր. Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հաջորդ խաղը

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի հերթական մրցափուլում «զինագործների»՝ Մոսկվայի «ՑՍԿԱ»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում վնասվածք է ստացել:

«Արսենալը» հաղթել է մոսկովյան ակումբին 4-1 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Աարոն Ռամզին և Ալեքսանդր Լակազետը:

Հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ծնկի շրջանում: Բրիտանական Daily Star-ի փոխանցմամբ, ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ Մխիթարյանին վերականգնվելու հնարավորություն կտա. նա բաց կթողնի «Սոթամփթոնի» հետ հանդիպումը:

«Մխիթարյանը ծնկի խնդիր ունի, մենք չգիտենք, թե դա որքանով է լուրջ: Նա պետք է հետազոտվի, սակայն միանշանակ է, որ բաց կթողնի կիրակի օրվա հանդիպումը», – ասել է ֆրանսիացի մարզիչը: