AM
9 Ապրիլ 2018 - 05:51 AMT

Ադրբեջանը հանգստյան օրերին խախտել է հրադադարը Նախիջևանի ուղղությամբ

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:

Այս մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին, նշել է նա։

«ՀՀ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա», – նշել է նա։

Նախիջևանի ուղղությունը համեմատաբար խաղաղ է, զինված միջադեպեր այնտեղ հազվադեպ են տեղի ունենում։