AM
12 April 2018 - 07:37 AMT

«Յուվենտուսի» նախագահը տեսակրկնություններ է պահանջում ՉԼ-ում

Իտալական «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ՉԼ քառորդ եզրափակչում երկու հանդիպման արդյունքում «Ռեալից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ պահանջելու է, որ Չեմպիոնների լիգայի խաղերում տեսակրկնությունների համակարգ ներդրվի:

«Կան լիգաներ, որտեղ արդեն գործում է VAR համակարգը, բայց ՉԼ-ում դեռ ոչ: Ես պահանջում եմ, որ դա փոխվի: Բազում վիճահարույց պահեր կան: Դա մրցավարների կոմիտեի ղեկավարի խնդիրն է: Նա պետք է փոխվի 5 տարին մեկ»,-մեջբերել է Անյելիին Տանկրեդի Պալմերին, հայտնում է Eurosport-ը:

«Յուվենտուսը» 3:0 հաղթում էր «Ռեալին», սակայն սեփական դարպասին 11-մետրանոց ստացավ խաղի վերջին րոպեին և դուրս մնաց հետագա մրցակցությունից 2 հանդիպման արդյունքներով:

Տեսակրկնությունների համակարգը կգործի Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ին: