AM
16 Ապրիլ 2018 - 10:19 AMT

Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել

Քյոլնում ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել: Հեղինակներն են քանդակագործներ Շտեֆան Կայզերն ու Մաքս Շոլցը:

1,5 մետր բարձրությամբ պողպատե քանդակը տեղադրվել է Հռենոսի ձախ ափին, Գոգենցոլերներին կամրջի մոտ, հայտնում է Deutsche Welle-ն:

«Այդ ցավը բոլորինս է»,-գրված է հուշակոթողին հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով:

Քյոլնում բավականին մեծ հայ համայնք կա, մոտ 5000 հայ է ապրում այդ քաղաքում: 2005-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել Բրեմենում: