AM
16 September 2002 - 17:39 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում դարձյալ հակահայկական գործողություններ են կատարվել: Տեղական «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 14-ի երեկոյան Սլավյանսկ-նա-Կուբանի քաղաքում դեռահասների 300 հոգուց բաղկացած ամբոխը, որոնց թվում կային նաեւ մեծահասակներ, քարկոծել է հայերին պատկանող տարբեր հաստատություններ եւ ծեծի ենթարկել հանդիպող հայերին: Վերջերս քաղաքում բացված հայկական եկեղեցին չի տուժել, քանի որ այն անմիջապես տեղի հայերի պահպանության տակ է առնվել: Նույն աղբյուրի հաղորդագրության համաձայն, այդ օրը քաղաքային ոստիկանության ստորաբաժանումները անհայտ պատճառներով ուղարկված են եղել Անապա քաղաք: Կան տվյալներ բժշկական հաստատություններ դիմած տուժած հայերի մասին, որոնց քանակը ճշտվում է: