AM
21 Ապրիլ 2018 - 06:10 AMT

ԵԱՀԿ ԽՎ. Ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ

Երևանում և այլ քաղաքներում բողոքի ակցիաների ութերորդ օրը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) բոլոր կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական էջը:

«Ես ողջունոււմ եմ քաղաքացիական շարժման մասնակից մարդկանց՝ խաղաղ բողոքների միջոցով իրենց ազատ արտահայտվելու իրավունքի իրացումը: Այդ իրավունքը պետք է հարգվի իշխանությունների կողմից, և ես ի գիտություն եմ ընդունում հաղորդումները ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ»,-նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Միաժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ և խաթարել գործընթացները: Բոլոր կողմերին կոչ եմ անում ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն՝ ապահովելու խաղաղ կերպով բոլոր հայաստանցիների՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը»,-ասել է եվրոպացի պաշտոնյան:

Նա հորդորել է վերադառնալ կառուցողական երկխոսության: Նա հավելել է նաև, որ այս համատեքստում, մամուլի ազատությունyգերակա նշանակություն ունի, և լրագրողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած ձևի բռնությունից:

Իգնասիո Սանչես Ամորը 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ղեկավարն էր: