Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանին։
ՀՔԾ հայտարարության մեջ ասվում է, որ նա ձերբակալվել է զանգվածային անկարգությունների եւ անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով։
Ըստ հաղորդագրության, ցույցերի ընթացքում, մասնավորապես, ապրիլի 16-ին Գրիգորյանը հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` փորձելով ապօրինի ներխուժել այնտեղ: «Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել եւ փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում անօրինական հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ»:
Ա. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով:






