AM
26 Ապրիլ 2018 - 07:51 AMT

ՀՀ պատվիրակությունը չի մասնակցի ՀԱՊԿ խորհրդի նիստին

Հայկական պատվիրակությունը չի մեկնել Ալմաթի, որտեղ անցկացվելու է ՀԱՊԿ անօրինական միգրացիայի համակարգող խորհրդի նիստը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նա հայտարարել է, որ ՀՀ պատվիրակությունը չի մասնակցում նիստին երկրում ստեղծված բարդ օպերատիվ իրավիճակի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Սեմերիկովի, նիստին նախատեսվում է քննարկել ապօրինի միգրացիայի մասին համաձայնագրի նախագիծը: