ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարի ընտրությունը երկրի ներքին գործն է, որը պետք է հիմնված լինի կոնսենսուսի վրա: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հենց Հայաստանի ներսում պետք է գան այդ կոնսենսուսին և հանրային համաձայնության նրա վերաբերյալ, թե ով և ինչպես պետք է կառավարի այդ երկիրը, թե ինչ ուղենիշ պետք է ընտրվի և այլն», – ասել է Զախարովան:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ գրելով, որ ՌԴ-ն միշտ Հայաստանի հետ է:
«Ազգը, որն ունի ուժ՝ անգամ իր պատմության ամենադժվարին պահերին չմասնատվելու և պահպանելու հարգանք միմյանց նկատմամբ՝ չնայած տարաձայնությունների, հզոր ազգ է», – գրել էր նա:






