AM
3 Մայիս 2018 - 14:41 AMT

Նիժնի Նովգորոդում բեռնատարով ճանապարհ են փակել ջեռուցման թանկացման դեմ բողոքելով

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում բնակիչները ինքնաբուխ խաղաղ ցույց են անցկացրել՝ բողոքելով ջեռուցման վարձերի թանկացման դեմ։

«Նովայա Գազետայի» հաղորդմամբ, բնակիչները 1,5 հազարից 12 հազար ռուբլի լրացուցիչ վճարների հաշիվներ են ստացել, ինչից հետո բողոքի դուրս եկել։ Բնակիչների հիմնական մասին փորձել են 6000-ական ռուբլի ավել վճարել։

Մոտ 300 հոգի հավաքվել է «Վոլգաէներգոսբիտ» ընկերության գլխամասի մերձակայքում։ Բողոքի վայր է բերվել բեռնատար՝ կցորդով, որով փակել են պողոտան, ուր գտնվում է ընկերության գլխամասը։