Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess Classic գերմրցաշարին, որն անցնելու է Ստավանգերում: Ավանդական մրցաշարը կանցկացվի մայիսի 27-ից հունիսի 8-ը, գրում է Chesspro.ru-ն:
Արոնյանից բացի, մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2818), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2808), Դին Լիժենը (Չինաստան, 2791), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2789), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2787), Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2786), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2782), Վիշի Անանդը (Հնդկաստան, 2760):
Եթե առաջին տեղին մեկից ավելի հավակնող լինի, թայ-բրեյք կանցկացվի: Խաղարկային օրերն են՝ մայիսի 28-30-ը, հունիսի 1-3-ը և 5-7-ը: Հանգստյան օրերն են մայիսի 31-ը և հունիսի 4-ը:
2017-ին Արոնյանը հաղթել է Norway Chess Classic գերմրցաշարում՝ 6 միավոր վաստակելով 9 հնարավորից, 1 միավորով առաջ անցնելով 2-3 տեղերը կիսած 2-3 Կրամնիկից և Նակամուրայից: Հայ շախմատիստը ոչ մի պարտություն չի կրել, անձնական վարկանիշն այդ ժամանակ բարձրացավ 15,5-ով: