Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Օմեր Իզղին հայտարարել է, որ «հայերի պնդումներն այսպես կոչված ցեղասպանության մասին անհիմն են, քանի որ իր ողջ պատմության ընթացքում Թուրքիան հանդուրժողականություն է ցուցաբերել հայերի նկատմամբ»: Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովին առընթեր Մշակույթի, արվեստի եւ մամուլի խորհուրդը հրատարակել է «Հայերն Օսմանյան կայսրության վերջին շրջանում» գիրքը, որի նախաբանում Օմեր Իզղին նշել է, որ օսմանյան ժամանակաշրջանում հայերը կարեւոր պաշտոններ են զբաղեցրել պետական կառույցներում: Նա նաեւ նշել է, որ թուրքերը երբեք չեն ճնշել հայերին, եւ այսպիսով, «հայերի ցեղասպանության մասին պնդումները չունեն որեւէ իրական հիմք»: