AM
9 Հունիս 2018 - 08:07 AMT

Ալիևի համար ասֆալտ են գցել դաշտում, որ նա մոտենա ցորենի հասկերին

Ադրբեջանի Գերանբոյի շրջանում բացվել է «Ագրոպարկի ռեգիոնը», որին մասնակցել է նաև նախագահ Իլհամ Ալիևը: Նախագահը փորձել է լուսանկարվել «Գլադիատոր» ֆիլմի ոճով, որտեղ գլխավոր հերոսն անցնում է ցորենի արտով:

Սակայն, դա նրա մոտ այնքան էլ չի ստացվել՝ այդ օրն արված լուսանկարներում երևում է, որ Ալիևի համար ասֆալտ են գցել ընդհուպ մինչև ցորենի արտը, որպեսզի նա կարողանա տեսախցիկների առջև դիպչել ցորենի հասկերին: