AM
11 Հունիս 2018 - 11:19 AMT

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Մինսկ. ՀՕՊ հարցեր կքննարկվեն

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պատվիրակությունը մեկնել է Մինսկ:

Բելառուսի մայրաքաղաքում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները հունիսի 11-13-ը կմասնակցեն Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանով նախատեսված հակաօդային պաշտպանության ոլորտի հարցերի քննարկմանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև.Ադրբեջանը ցուցադրել է իր գնած բելառուսական «Պոլոնեզները»