AM
12 September 2002 - 17:13 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՈՎԿԱՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տուրիստական ընկերությունները կմասնակցեն «Պահպանման տարածքները եւ էկոտուրիզմի միջոցով տնտեսության զարգացումը կովկասյան տարածաշրջանում» միջազգային սեմինարին, որը կկայանա սեպտեմբերի վերջին Վրաստանում: Սեմինարին կմասնակցեն պետական կառույցների, ոչ կառավարական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանի արգելանոցների եւ պահպանման տարածքների ընդհանուր իրավիճակը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման միտումները: Բացի դրանից, սեմինարի մասնակիցները կքննարկեն Հարավային Կովկասի տարածքում բոլոր երեք պետությունների միասնական անդրսահմանային ազգային պարկ ստեղծելու առնչությամբ Համաշխարհային բանկի հանձնարարականը: