AM
22 Հունիս 2018 - 07:09 AMT

ԱԳ նախարարը Մինսկ կայցելի

Հունիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մինսկ՝ մասնակցելու Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մնացականյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում էր. նա մասնակցել է Եվրոպական Միության և Հայաստանի գումարած գործընկերության խորհրդի անդրանիկ նիստին:

Այցի ընթացքում ԱԳ նախարարը հանդիպել է նաևԵվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, ով վերահաստատել էԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։