AM
30 Հունիս 2018 - 10:39 AMT

Արցախի բնապահպանության նախարարն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Վազգեն Միքայելյանն ազատվել է պաշտոնից: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիրը:

Նախարարն ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն։

Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: