Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`հուլիսի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին մարզերում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Հուլիսի 6-7-ը օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`հուլիսի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 41 աստիճանի:






