AM
16 July 2018 - 12:09 AMT

Մխիթարյանը 1998-ին Ֆրանսիային է երկրպագել՝ նա հրապարակել է իր պատանեկան լուսանկարը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու առիթով: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հրապարակել 20-ամյա վաղեմության իր լուսանկարը, երբ նա երկրպագում էր Ֆրանսիային:

«Ճանաչեցի՞ք ինձ, վերադարձ 1998 թվական: Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոններին»,- ասվում է Մխիթարյանի գրառման մեջ։

Հրապարակված լուսանկարում պատանի Հենրիխի դեմքը ներկված է Ֆրանսիայի դրոշի գույներով։

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 1998-ին:

Հուլիսի 15-ին Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին` երկրորդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: