Եվրամիության և ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան) հերթական գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 15-ին: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Եվրամիության Խորհրդի նիստի ավարտին:
«Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա գագաթնաժողով «Արևելյան գործընկերության» անդամ բոլոր վեց երկրների մասնակցությամբ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը մեկնարկել է 2009-ին՝ դա ԵՄ բազմակողմ նախագիծ է, ուղղված ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների հետ տարածաշրջանային համագործակցությանը: Ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը: Ծրագրի գագաթնաժողովներն անցնում են 2 տարին մեկ անգամ:






