Հայաստանի հավաքականի և «Երևանի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը պայմանագիր կկնքի իսպանական «Լեգանեսի» հետ:
20-ամյա ֆուտբոլիստը «Բանանց» ակումբի սանն է: 11 տարեկանում Վարդանյանը կարողացավ ընդունվել իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլային դպրոց՝ կարողանալով անցնել ընտրությունը, որին մասնակցում էր 204 ֆուտբոլիստ ամբողջ աշխարհից, գրում է sport24.ru-ն:
Մի քանի տարի Վարդանյանը հանդես էր գալիս «Բարսելոնայի» պատանեկան թիմերում, իսկ նախորդ խաղաշրջանն անցկացրել է «Երևանի» կազմում: Հայ կիսապաշտպանով հետաքրքրված էին նաև մի քանի ռուսական ակումբներ:
Իսպանական «Լեգանեսը» հանդես է գալիս պրիմերայում և վերջին խաղաշրջանն ավարտել է 17-րդ հորիզոնականում:
Էրիկ Վարդանյանն իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում կատարել է 2017-ի նոյեմբերի 9-ին՝ երկրորդ խաղակեսում հեռահար գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը և խփելով իր առաջին գոլը հավաքականի կազմում: