AM
27 Հուլիս 2018 - 08:22 AMT

Հունաստանի իշխանությունը հրդեհների պատճառը միտումնավոր հրկիզումն են համարում

Հունաստանի կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Աթենքի մատույցներում բռնկված աղետալի հրդեհները, որոնք առնվազն 82 մարդու կյանք են խլել, միտումնավոր հրկիզման հետևանք են:

Հունաստանի իրավակարգի և քաղաքացիների պաշտպանության նախարար Նիկոս Տոսկասը հայտարարել է, որ հրշեջները, վերլուծելով արբանյակային լուսանկարները և զննելով հրդեհների վայրերը, եկել են եզրակացության, որ հրդեհը փոքր ընդմիջումներով բռնկվել է միանգամից առնվազն 22 վայրում, գրում են «Վեդոմոստին» Bloomberg գործակալության վրա հղումով:

«Կան հանցավոր գործունեության լուրջ վկայություններ, հետաքննություն է ընթանում»,-հայտարարել է Տոսկասը:

Աթենքից դեպի արևելք ընկած տարածքներում բռնկված հրդեհներից ավելի քան 80 մարդ է զոհվել, գրեթե 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: