Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարության կողմից պաշտոնական աջակցության, ինչպես նաեւ Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Պենսիլվանիայում զոհվածների հանդեպ հայ ժողովրդի կողմից ցուցաբերած անկեղծ կարեկցության եւ ցավակցության համար: Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմումում, որը տարածվել է Ամերիկայում այսօր նշվող ահաբեկչությունների տարեդարձի կապակցությամբ: «2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները արմատապես փոխել են Ամերիկան եւ աշխարհը: Գաղափարական պայքարը այլեւս չի բաժանում Արեւելքն ու Արեւմուտքը, աշխարհի ժողովութրդները միավորվում են ահաբեկչության վտանգի դեմ պայքարում»,- մասնավորապես, նշվում է դիմումում: