Իսրայելի ԱԳ նախարար Շիմոն Պերեսը հայտարարել է, որ մտադիր է Նյու Յորքում հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին: Ավելի վաղ Երուսաղեմում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, խոսելով նախարարների հանդիպման մասին, հայտարարել էր, որ այլ հարցերի թվում կքննարկվի իրավիճակը, որը ստեղծվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկանող հողերի շուրջ, որոնք զավթվել էին իսրայելական բանակի կողմից Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բաժանող պատ կառուցելու նպատակով: