Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի նոր առաջնորդի պաշտոնում նշանակվել է Վազգեն վարդապետ Միրզախանյանը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Վրաստանում Հայ եկեղեցու նոր առաջնորդը երեկ ներկայացվել է Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդին: Նշենք, որ Վազգեն Միրզախանյանն այդ պաշտոնում փոխարինեց վերջերս սրտի նոպայից վախճանված Գեւորգ արքեպիսկոպոսին: