AM
10 September 2002 - 17:08 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է

Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ռազմական համագործակցությունը հեռանկարային է եւ համապատասխանում է երկու երկրների ռազմաքաղաքական շահերին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Հայաստանի Սահմանադրական դատարանում ներկայացնելով ընթացիկ տարվա հունիսին Մինսկում ստորագրված «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի փոխադարձ մատակարարման մասին» հայ-բելառուսական համաձայնագիրը: Սահմանադրական դատարանը որոշել է, որ հայ-բելառուսական համաձայնագիրը համապատասխանում է երկրի Հիմնական օրենքի պահանջներին: