AM
10 Սեպտեմբեր 2018 - 07:34 AMT

Հայերին և հրեաներին միավորում են նման ճակատագրերը. Փաշինյանը շնորհավորել է հրեաների նոր տարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղելՀայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի առթիվ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ջերմորեն շնորհավորում եմ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի առթիվ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, գործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը», – գրել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է նաև, որ Թավշյա հեղափոխությամբ նոր շունչ ստացած հայաստանյան ժողովրդավարությունը հավասարապես պատկանում է և ծառայելու է երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից։