AM
15 Սեպտեմբեր 2018 - 11:04 AMT

Սեպտեմբերի 9-15-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց

Սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 250 անգամ, հայտնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը։

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: