AM
28 Սեպտեմբեր 2018 - 10:27 AMT

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են. Վարչապետը խոստանում է պատմել մանրամասները

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթցաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ ՀՀ վարչապետը:

Փաշինյանն ասել է, որ զրույցի մանրամասները կպատմի Երևան վերադառնալուց հետո:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Փաշինյանը մասնակցում է նաև մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: