AM
29 Սեպտեմբեր 2018 - 11:40 AMT

Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի զոհ է դարձել ավելի քան 380 մարդ

Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի: Այդ մասին հայտնում է այդ երկրի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը:

Ըստ տեղի իշխանությունների, դեռևս հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում, ուստի զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, գրում է Lenta.ru-ն:

Ամենից շատ տուժել է Պալու քաղաքը: Բազում դիեր են հայտնաբերվել ափամերձ տարածքում, որտեղ նախատեսվում էր լողափնյա փառատոն անցկացնել:

Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին: Ստորգետնյա ցնցումներից հետո կղզու վրա 2 մետրանով ալիք է եկել: Արդյունքում հազարավոր տներ են ավերակների վերածվել,ինչպես նաև հյուրանոցներ, հիվանդանոցներ և առևտրի կենտրոններ: