ՌԴ Կոստրոմայի շրջանում աղետի ենթարկված AS-350 ուղղաթիռում է եղել նաև ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը արագ արձագանքման մարմիններում աղբյուրի վրա հղումով:
«Ըստ նախնական տեղեկատվության, Կարապետյանը եղել է վթարված ուղղաթիռում»,-ասել է աղբյուրը: Մեկ այլ աղբյուրի համաձայն, Կարապետյանն արձակուրդում է եղել:
Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հաստատել է տեղեկությունը:
Սահակ Կարապետյանը ծնվել է 1960թ. Ռոստովի շրջանում: 2006-2016թթ. նա գլխավորել է ՌԴ Գլխավոր դատախազության միջազգայիյն-իրավական համագործակցության գլխավոր վարչությունը, իսկ 2016-ից եղել է գլխավոր դատախազի տեղակալ:
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել հոկտեմբերի 3-ին՝ Կոստրոմայի շրջանի Վոնիշևո գյուղի մոտ: Հաղորդվել է 3 զոհի մասին: Ըստ ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Մարիա Դոբրինինայի, թռիչքն իրականացվել է ծանուցող հայտով, որը թռիչքի թույլտվություն չի պահանջում, ուստի երթուղու մասին հստակ տեղեկություն չկա: Ըստ նրա, քննիչները հաստատել են 3 զոհվածի ինքնությունը: «Բոլորի ինքնությունը պարզվել է: Դիերը շատ այրված են», -ասել է Դոբրինինան:
Հարուցվել է քրեական գործ:






