Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդների անունները: 2018-ին մրցանակին հավակնում է 331 թեկնածու, այդ թվում 115 ընկերություն և կազմակերպություն:
Պարբերականը նշում է, որ կանխատեսել, թե ում բաժին կընկնի մրցանակը, շատ բարդ է: Սակայն ամսագիրը փորձել է որոշել հավանական հաղթողներին, այդ թվում հենվելով նաև բուքմեքերների տվյալների վրա:
Ըստ հանդեսի, գլխավոր հավակնորդներն են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: Նրանք քայլեր են ձեռնարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ, տեղի է ունեցել նրանց առաջին պատմական հանդիպումը, գրում է «Վեդոմոստին»:
Հավանական հավակնորդների թվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նույնպես Կորեական թերակղզում հակամարտության կարգավորման մասնակիցներից է: Բրիտանական խոշորագույն Ladbrokes բուքմեքերական գրասենյակը գնահատում է նրա շանսերը 5/2 հարաբերակցությամբ:
2009-ին Նոբելյան խաղաղության մրցանակին է արժանացել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:






