AM
5 Հոկտեմբեր 2018 - 08:55 AMT

Հվ. Կորեայի հերթական նախկին նախագահը ազատազրկվել է կոռուպցիայի համար

Սեուլի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյունգ-Բաքին՝ կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է Reuters-ը:

2008-2013 թվականներին պաշտոնաված Մյունգ-Բաքը մեղադրվում է մոտ $10 մլն-ի կոռուպցիոն գործարքների մեջ՝ այդ թվում նաև Samsung ընկերության հետ:

Նախկին նախագահը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը:

Մյունգը հարավկորեացի արդեն չորրորդ նախագահն է, որը դատապարտում է ազատազրկման: