AM
9 Հոկտեմբեր 2018 - 08:57 AMT

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ պահանջող ՀՀԿ-ական պատգամավորիների թիվը հասել է 8-ի

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ևս 2 պատգամվոր՝ Ավետ Սարգսյանը և Ռաֆիկ Գրիգորյանը, միացել են 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Այսպիսով, խմբակցությունից դեկտեմբերին արտահերթ ընտրություններ պահանջող պատգամավորների թիվը հասել է 8-ի:

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության 6 և Թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած 8 պատգամավոր դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն է ստորագրել:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է հուշագիր՝ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Ծառուկյան դաշինքը» չի առաջադրելու վարչապետի թեկնածու, չի մասնակցելու առաջադրմանը, ինչպես նաև նույնը չեն անի դաշինքի պատգամավորները։