AM
12 October 2018 - 08:19 AMT

Կարեն Մարգարյանը` պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն

Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալն է գրանցվել Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան Oլիմպիական խաղերում։ Չեմպիոնի պատվին է արժանացել հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։

Նա պոկել է 141կգ, հրել 168 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար և նվաճելով չեմպիոնի կոչումը։ Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հոկտեմբերի 12-ին մրցագորգ կելնի հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60կգ)։