Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 16-ին հնչել է ՀՀ օրհներգը: Մրցումների մեկնարկային օրը փայլուն է հանդես եկել գերծանր քաշային Դավիթ Դադիկյանը: Նա երիտասարդների պայքարում ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Հաղթանակած հայ մարզիկը նաև հայոց բանակի զինվոր է: