AM
31 Հոկտեմբեր 2018 - 13:39 AMT

Ադրբեջանն առաջին անգամ Doing Business զեկույցում առաջ է անցել ՀՀ-ից

Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցը, որի համաձայն 2018-ին Հայաստանը բարելավել է իր դիրքերը հայտնվելով 41-րդ հորիզոնականում 2017 թվականի 47-րդ հորիզոնականի փոխարեն. Հայաստանն առաջին անգամ վարկանիշում զիջում է Ադրբեջանին, որը նախորդ տարվա 65-րդ հորիզոնականից հայտնվել է 25-ում:

ՀԲ-ի զեկույցը վերաբերում է մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ՀՀ-ում գործարարության միջավայրին:

Հայաստանը գործարարությամբ զվաղվելու դյուրինությամբ զիջում է նաև ԵԱՏՄ տարածաշրջանի բոլոր երկներին՝ Ղրղզստանից բացի. Ղազասխստանը՝ 28-րդը, Ռուսաստանը՝ 31-րդը, Բելառուսը՝ 37-րդը:

Վրաստանը 6-րդն է, Թուրքիան՝ 43-րդը, Իրանը՝ 128-րդը:

Նշվում է, որ 2017-2018 թվականներին Հայաստանն իրականացրել է գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխում, մասնավորապես ընկերությունների հիմնումը դյուրացրել է՝ տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն, էլեկտրականության ստացումն ավելի արագ է դարձրել՝ էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով նոր ժամկետներ, ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ ավելացնելով փոխկապակցված կողմերի միջև գործարքների հրապարակումը, հստակեցնելով սեփականության և վերահսկողության կառուցվածքները և պահանջելով կորպորատիվ ավելի մեծ թափանցիկություն, դյուրացրել է հարկերի վճարումը՝ սահմանելով շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի կանոնների կատարումը դյուրացնող վարչարարական միջոցառումներ, պայմանագրերի կիրարկումը դարձել է ավելի դյուրին՝ փոքր պահանջների պարզեցված ընթացակարգերի և դատական հիմնական դեպքերի համար ժամկետային նորմերի սահմանմամբ:

Վարկանիշը գլխավորում է Նոր Զելանդիան, որին հաջորդում են Սինգապուրը, Դանիան: Վարկանիշը եզրափակում է Սոմալին: