AM
8 Նոյեմբեր 2018 - 14:19 AMT

Մոսկվայի «Երևան Պլազայում» հնարավոր պայթյունի ահազանգ է ստացվել. Այցելուները տարհանվում են

Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարար Կարեն Կարապետյանին պատկանող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում հնարավոր պայթյունի մասին ահազանգ է ստացվել, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Նշվում է, որ տարհանվում են մայրաքաղաքի Բ. Տուլսկայա 13 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի այցելուները:

Միևնույն ժամանակ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ու ոստիկանության մամուլի ծառայությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել տեղեկությունը: