AM
16 November 2018 - 10:44 AMT

Սմբատ Լպուտյանը՝ ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ է ընտրվել: Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հերթական համաժողովը: Գործկոմը ընտրել է հանձնաժողովների նախագահներ:

Համաշխարհային օլիմպիադաների բազմակի հաղթող և մրցանակակիր Սմբատ Լպուտյանը կգլխավորի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովը:

ՖԻԴԵ- ի գործկոմը գնահատել է շախմատը Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդնելու հաջողված փորձը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: