AM
17 Նոյեմբեր 2018 - 06:21 AMT

Հայաստանի հավաքականը 6:2 հաշվով հաղթել է Ջիբրալթարին

Նոյեմբերի 16-ին՝ Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում, կայացել է Ազգերի Լիգայի D լիգայի 4-րդ խմբի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթել է 6:2 հաշվով:

Յուրա Մովսիսյանը 4 գոլի հեղինակ է դարձել: Նման արդյունք առաջին անգամ է գրանցվում Հայաստանի հավաքականի պատմության մեջ, ասվում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակ են դարձել նաև Արթուր Քարտաշյանը և Ալեքսանդր Կարապետյանը։ Սա նրանց նորամուտն էր հավաքականում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը չի կայացել, քանի որ ջիբրալթարցի լրագրողները չէին ներկայացել: