AM
1 Դեկտեմբեր 2018 - 12:38 AMT

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1300 կրակոց

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: