Հուլիսի 9-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանում Եվրոպայի Միության «եռյակը»: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳ նախարարությունից, պատվիրակությունը գլխավորում է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարգերիտա Բոնիվերը: Երկօրյա այցի ընդացքում «եռյակը» հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: