Իսրայելի զինվորականները հայտարարել են «Հյուսիսային վահան» ռազմական գործողության մեկնարկի մասին: Նրանք մտադիր են գտնել և ոչնչացնել անդրսահմանային թունելները, որոնք փորում է Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը Իսրայելի տարածք գրոհայիններին գաղտնի տեղփոխելու համար:
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը խոստովանել է «մեկից ավելի» ստորգետնյա անցուղու առկայությունը: «Մեզ հայտնի է մի շարք թունելների մասին,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ թունելները դեռ չեն շահագործվում և անմիջական սպառնալիք չեն ներկայացնում իսրայելցիների համար:
Ըստ սպայի, գործողություններն իրականացվելու են միայն Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում, այդ թվում՝ Գոլանի բարձունքի հյուսիսային մասում:
«Մենք պահուստայինների զորակոչ չենք իրականացրել, սկայն հզորացրել ենք մեր զորքերը հյուսիսում»,-ասել է Կոնրիկուսը:
Գործողության մեկնարկի մասին հայտարարել են Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև բանակցություններից հետո: Նրանք հանդիպել էին Բրյուսելում «Իրանի ագրեսիան զսպելու ուղիները քննարկելու համար:






