AM
11 Դեկտեմբեր 2018 - 12:49 AMT

Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Վրաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:

Արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում:

Ավելի վաղ Վրաստանի հինգերորդ նախագահ է ընտրվել իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: