AM
17 December 2018 - 13:09 AMT

Հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը նվաճել է WBC Asia չեմպիոնական գոտին

Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը (Լևոն Հակոբյանը) նվաճել է WBC Asia չեմպիոնական գոտին կիսածանր քաշային կարգում:

Մենամարտը տեղի է ունեցել գերմանական Աուգսբուրգում: Հարթի մրցակիցը ռուսաստանցի Իբրահիմ Ցուրովն էր, որը պայքարում էր գոտին պաշտպանելու համար:

Հարթը շնորհակալություն է հայտնել փրոմոութեր Ալեքսանդր Պետկովիչին, ինչպես նաև Նադին Ռասչին, իր թիմին և աջակիցներին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: