Կառավարությունը թույլ կտա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառել իրեն սեփականության իրավունքով պատկանող զբոսանավը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգում:
Սևանա լճում տեղակայված զբոսանավը սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին տարբեր միջոցառումների ընթացքում: Նշվում է, որ զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը այլևս չկա:
2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ այն 78.1 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունի, անկախ գնահատողի կողմից գնահատված է 90.9 դրամ մլն շուկայական արժեքով:






