ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:
«Անցնելով այս գործողության հաջորդ փուլին՝ մենք սկսեցինք տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին»,-ասվում է Սանդերսի հայտարարության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ առաքելությունը Սիրիայում ավարտված է: «Մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը» Սիրիայում: Ինձ համար դա այնտեղ գտնվելու միակ պատճառն էր Թրամփի նախագահության օրոք»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Թոբիաս Էլվուդն իր հերթին «վճռական անհամաձայնություն է հայտնել Թրամփի դիրքորոշման հետ: «ԻՊ-ն վերածվել է ծայրահեղականության այլ ձևերի և սպառնալիքը դեռ շատ իրական է»,-գրել է նախարարը Twitter-ում:
Այժմ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորական կա:






