AM
27 Դեկտեմբեր 2018 - 11:01 AMT

Մնացականյան-Լավրով հանդիպումը մեկնարկել է

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նախդալյանի փոխանցմամբ, Մնացականյանը Մոսկվայում է աշխատանքային այցով:

Դեկտեմբերի 27-ին Մոսկվա է մեկնել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախատեսվում է քննարկել ՀՀ-ին տրամադրվող գազի սակագինը: